Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից ազգայնամոլները թուրքական Hurriyet պարբերականի դեմ 2-րդ հարձակումն են իրականացրել։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ հակաքրդական կարգախոսներով փողոց դուրս եկած Էրդողանի ազգայնամոլ կողմնակիցները կրկին հարձակվել են Hurriyet պարբերականի խմբագրության վրա, կոտրել ապակիներն ու վնաս տվել գույքին։
Թուրքական Hurriyet-ը պարզապես համարձակվել էր գրել Էրդողանի այն հայտարարությունը, որ եթե իր կուսակցությանը ժողովուրդը ձայն տար, երկրում վիճակն այսպես չէր լինի։











