ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընթրել է այն սաղմոնի մսով, որը թողել էր արջը: Ինչպես հայտնում է NBC-ն ՝ YouTube-ի իր էջում,դա տեղի է ունեցել Ալյասկայում ՝ Running Wild հեռուստաշոուի նկարահանումների շրջանակում:

Հաղորդման ընթացում հաղորդավար Բեար Գրիլզը նախագահին առաջարկել է մի կտոր համտեսել այն ձկից,  որը մինչ այդ արջն էր ուտում: Նա բացատրել է, որ գիշատիչները նախընտրում են ուտել ձկան միայն ամենայուղոտ մասերը, իսկ մնացածը թողնում են: Դրանից հետո Գրիլզը տապակել է սաղմոնը ու այն հյուրասիրել Օբամային: «Ձուկն ավելի համեղ կլիներ, եթե մենք կրեկեր ունենայինք »,- նշել է նախագահը, փորձելով սաղմոնի միսը: