Apple ընկերությունը սեպտեմբերի 9-ին հսկա iPad Pro է ներկայացրել՝ 12.9 մատնաչափ տրամագծով:

Պլանշետը A9x պրոցեսոր ունի, որը գրեթե երկու անգամ ավելի արագ է iPad Air 2-ի պրոցեսորից: iPаd Pro-ի էկրանն ավելի տեխնոլոգիական է, քան MacBook Pro Retina-ինը, իսկ սարքի մարտկոցը կարող է աշխատել մինչեւ 10 ժամ անընդմեջ:

Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուքի խոսքով, նոր iPad-ը «հստակ արտացոլում է ապագայի համակարգչի շուրջ ընկերության տեսլականը»:

Նոր սարքի վաճառքը կմեկնարկի նոյեմբերին եւ 799-1079 դոլար կարժենա: