ՀՀ կառավարությունը մերժել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած քիչ վճարունակ վարորդների տուգանքները նվազեցնելու մասին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրինագիծը։
«Տեսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով Փաշինյանն առաջարկում է արագաչափերով արձանագրված խախտումը կրկնակի նվազեցնել առնվազն 15 տարվա գործարանային թողարկման, կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման եւ 250-ից 350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչև120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթև մարդատար ավտոմոբիլների վարորդների համար։
Որպես հիմնավորում Փաշինյանը նշել է, որ 2012թ. տեսանկարահանող սարքերի տեղադրումից հետո Հայաստանում ՃՈ խախտումների քանակը 1.4 անգամ ավելացել է։
Կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ Փաշինյանի նախագծով պատիժն առաջարկվում է մեղմել որ թե ըստ խախտման ծանրության, այլ ըստ ունեցվածքային առանձնահատկության, ինչը խախտում է օրենքի առջեւ ընդհանուր հավասարությունը։











