Օդեսայում քաղխորհրդի նիստների դահլիճում տեղի է ունեցել ակտիվիստների մասնակցությամբ կոնֆլիկտ, որի պատճառն այն էր, որ Ռուսաստանը ագրեսոր երկիր ճանաչելու հարցը չէր մտցվել օրակարգ: Նիստի ժամանակ դահլիճ են ներխուժել քաղաքի հայտնի հասարակական գործիչներից մի քանիսը ՝ այդ թվում Ալինա Պոդոյյանկան ու Սերգեյ Գուցալյուկը, ում ձեռքին աղբի փաթեթ էր, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Ակտիվիստները սկսել են բարձրաձայն բղավել ՝ պահանջելով Ռուսաստանին ագրեսոր երկիր ճանաչել: Քանի որ այդ հարցը առհասարակ օրակարգ չէր մտել, հասարակական գործիչները վանկարկում էին «Խայտառակություն»: