ԱՄՆ Արիզոնայի նահանգում՝ քիմիական ձեռնարկություններից մեկում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Ֆենիքսում գտնվող պայթուցիկ նյութերի պահեստի աշխատակիցները տարհանվել են այն բանից հետո, երբ պրոպանի մի քանի կոնտեյներ էր պայթել։ Հրդեհը մարելու համար հրշեջներին մի քանի ժամ է պետք եղել։ Կոնտեյներից դեղին, նարնջագույն եւ սեւ ծուխ էր բարձրանում երկինք։
Արիզոնայի նահանգի հրշեջ ծառայության տեղեկություններով՝ հրդեհվել է պայթուցիկ գազով լի առնվազն 3 կոնտեյներ։ Դեպքի վայրում աշխատում են քիմիական թունավորման 20 մասնագետ, հայտնում է Americaru-ն։











