Շվեյցարական Ulysse Nardin ժամագործական ընկերությունը թողարկել է թվատախտակի վրա շարժական ֆիգուրներով Hourstriker Erotica Jarretière էրոտիկ ժամացույցը։ Ֆիգուրները պատկերված են ոսկերչական միկրոարձանիկների տեխնիկայով եւ պատկերում են ժամի զանգերի ռիթմի տակ սիրով զբաղվող մերկ կնոջ եւ տղամարդու, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով luxurylaunches.com կայքը։
Մոդելն արտադրված է 2 տարբերակով՝ վարդագույն ոսկուց եւ պլատինից՝ յուրաքանչյուրից 28 նմուշ։











