Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել մի քաղաքացի և ասել, որ պարտքի դիմաց իր մեքենան են վերցրել: 30 հազար դրամ էր պարտքը, խոստացել էր վերադարձնել, սակայն ոմն Նարեկ չէր հավատացել և պարտքի դիմաց վերցրել մեքենան:

Ոստիկանները հաղորդումն ստանալուց հետո միջոցառումներ են ձեռնարկել Նարեկի անձը պարզելու ուղղությամբ:

Պարզվել է, որ Արմավիրի Գայ գյուղի բնակիչ Նարեկ Փանոսյանը ընկերոջ՝ Արտյոմ Սարգսյանի հետ էր մեքենան տարել և կայանել Սարգսյանի տան բակում:

Արտյոմ Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ մեքենայի տերը ցանկացել էր վաճառել մեքենան և մարել պարտքը: Սակայն, մտափոխվել և մինչև ուրբաթ ժամանակ էր խնդրել պարտքը մարելու համար: Նույն օրը մեքենայի տիրոջ մայրը գնացել է Արտյոմ Սարգսյանի տուն և խնդրել՝ մինչև որդին պարտքը չտա չվերադարձնեն մեքենան:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվել:

Իրավական որակումը կտրվի քննությամբ: