Մեքքայում վերամբարձ կռունկն ընկել է Ալ-Հարամ մզկիթի վրա, ինչի հետեւանքով առնվազն 62 մարդ զոհվել է, 30 հոգի վիրավոր է: Այս մասին տեղեկանում ենք Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության Twitter-ի էջից:
ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, գրում է, որ պատճառը հորդառատ անձրեւներն ու քամիներն են:
Ալ-Հարամն աշխարհի գլխավոր եւ խոշորագույն մզկիթն է, որի ներքին բակում է գտնվում իսլամի գլխավոր սրբությունը՝ Քաաբան:
















