Հարյուրավոր հյուրեր էին հավաքվել սեպտեմբերին 12-ին Լոռու մարզի Ախթալա գյուղում, խորովածի7-րդ ավանդական փառատոնին: Սուրբ Աստվածամայր եկեղեցու մոտ կայացած միջոցառման հիմանակն նպատակներից մեկը տարածաշրջան զբոսաշրջիկների ներգրավումն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց հայտնի խոհարար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը (ֆոտոռեպորտաժ):
«Շատերը դժգոհում են, թե ինչու է փառատոնը կազմակերպվում մայրաքաղաքից այդքան հեռու: բայց այս միջոցառումը Երեւանի համար չէ: Այն անցկացվում է Ախթալայի բնակիչների համար, եւ նրանք նոր-նոր սկսել են գիտակցել, որ իրենք են առաջնահերթ շահագրգռված դրա անցկացման մեջ»,- նշել է Մամուլյանը:
Խորովածի պատրաստման մրցույթում հաղթել է «Beer Academy»-ն: Ընդամենը մրցույթին մասնակցել է 23 թիմ:
Մամուլյանը խոստովանեց, որ իրեն ամենից շատ դուր է եկել գառան մսից խորովածը՝ պատրաստված Խոխմելի գյուղի ներկայացուցիչների կողմից: «Միգուցե որ ինքս էլ այնտեղից եմ, չգիտեմ»,- ասալ խոհարարը՝ ընդգծելով, որ այս տարի թիմեր կազմելու հետ խնդիրներ չեն եղել: «Անցած տարի մենք էինք կոչ անում, որ մասնակցեն, այս տարի իրենք էին հանդես գալիս նախաձեռնությամբ»:
Սեդրակ Մամուլյանը նաեւ անդրադարձավ հարցին, թե ինչու հայկական խոհանոցն արտերկրում մեծ պահանջարկ չի վայելում: «Մենք հազարավոր տարբեր կերակուրներ ունենք, բայց անգամ մեր հասարակությունը չգիտի դրանց մասին, էլ ինչ ասենք օտարերկրացիների մասին»,- նշեց նա՝ նկատելով, որ հայերը պետք է սովորեն ոչ միայն կերակրով քաղցը հագեցնել, այլեւ բավականություն ստանալ համից:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











