Լենինգրադի շրջանի Սլանցի քաղաքում կենդանի վարժեցնողն ընտրատեղամաս է այցելել Լյուբավա անունով արջի հետ:
Ըստ Lenta.ru-իմ ականատեսների նկարահանած տեսանյութում երեւում է, թե ինչպես է ոստիկանը տղամարդուն արջի հետ տեղամաս թողնում, իսկ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը Լյուբավային կոնֆետ է հյուրասիրել:
Կարմիր վերնաշապիկով տղամարդը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է իր փաստաթղթերը, ինչպես նաեւ կենդանու ինչ-որ փաստաթղթեր, սակայն Լյուբավային թույլ չեն տվել քվեարկել:











