Ջրի վրա կոկորդիլոսի թռիչքը ցուցադրող տեսանյութն արագորեն տարածվում է համացանցում: Հոլովակն Instagram-ում հրապարակել է National Geographic-ի լուսանկարիչ Թրեվոր Ֆրոսթը:

Ըստ MIGnews.ru-ի, տեսանյութում երեւում է, որ կարթի օգնությամբ գիշատչին մսի մեծ կտոր են հյուրասիրում: Ուտելիքին հասնելու համար կոկորդիլոսը դուրս է թռչում ջրից:

Լուսանկարիչը պարզաբանել է, որ կոկորդիլոսներն ուժեղ պոչ ունեն, որն էլ օգտագործում են՝ ջրից իրենց ամբողջ մարմինը դուրս հրելու համար: