Samsung ընկերությունը YouTube-ում տեղադրել է հերթական գովազդային հոլովակը, որտեղ  փորձել է ծաղրել iPhone-ի գովազդը։

Գովազդային հոլովակի կարգախոսն է If it’s not an iPhone, it’s not an iPhone արտահայտությունը («Եթե սա iPhone չէ, ապա սա iPhone չէ»)։ Գովազդում շեշտը դրվում է այն բանի վրա, որ ընկերությունը ինքնուրույն է ստեղծում իր գաջետների ծրագրերն ու ապարատները, ինչի շնորհիվ այդ մասերն աշխատում են որպես մեկ ամբողջություն։

«Apple-ի պատասխանում» Samsung-ը ներկայացնում է Galaxy սմարթֆոնների հնարավորությունները, գրում է RG-ն։
Հոլովակն ավարտվում է հետեւյալ արտահայտությամբ. «Եթե հեռախոսը նման չէ քո հեռախոսին, ուրեմն դա քո հեռախոսը չէ»։