Ադրբեջանի Շամախ քաղաքում նոյեմբերի 2-ին պատգամավորության մի քանի նախկին թեկնածու իրենց համախոհների հետ բողոքի ակցիա են կազմակերպել։
Ինչպես փոխանցում է minval.az-ը, ցուցարարները պահանջում են հետաքննել խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքների փաստը։ Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Ձերբակալվել է 5 մարդ։
«Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ ձերբակալվածները հետո ազատ են արձակվել։











