Փոքրիկ խուլիգանները Փարիզի Հանրապետության հրապարակում հավաքվածների շրջանում խուճապ են առաջացրել: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde-ը:

Պարբերականի լրագրողի փոխանցմամբ, զոհերի հիշատակը հարգելու համար հավաքված քաղաքացիներն անհասկանալի պատճառով սկսել են այս ու այն կողմ վազել: Առաջին րոպեներին ոստիկանները պահանջել են հնարավորինս հեռու քաշվել եւ չշարժվել, քանի որ չեն կարողացել հասկանալ, ինչ է կատարվում:

Իրավապահներից մեկի խոսքով, միջադեպի պատճառը «փոքրիկ խուլիգաններն» եղել, որոնք փողոցում հրավառության նյութեր են պայթեցրել: