Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում սատկած գյուղական խոզին հրաժեշտի սգո արարողություն է ընթանում: Դագաղում պառկած կենդանուն Գերագույն ռադայի շենք են բերել ցուցարարները, որոնք վստահ են, որ երկրի  2016-ի բյուջեն ագրարային ոլորտը ստույգ մահվան կդատապարտի: 

«Ցուցարարների մասնակիցները խորհրդարանի շենքի մոտ պաստառներ են բերել` հետեւյալ գրություններով.  «Պահանջում ենք պահպանել ԱԱՀ-ի հատուկ ռեժիմը` հողագործներին պետական աջակցության միակ ձեւը», «Պաշտպանենք գյուղը` պաշտպանենք Ուկրաինան», տեղեկացնում է Lifenews-ը:

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ի սկզբանե ցուցարարները նախատեսել էին դագաղը մտցնել Գերագույն ռադա, սակայն ոստիկանության ջոկատները    նրանց թույլ չեն տվել նման բան անել` պահպանելով խորհրդարանականների հանգիստը, որոնք պիտի ընդլայնված խորհրդակցություններ անցկացնեն երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունման համար: 

Հաղորդվում է նաեւ, որ ցուցարարների ամբոխում ակտիվիստները դանակ են փնտրում, որ հենց Ռադայի մուտքի մոտ բաժանեն խոզի միսը, իսկ հետո հում մսի կտորները նետեն խորհրդարանի պատուհաններին: