Ուկրաինայում ակտիվիստները անցք են բացել Պոլտավայի քաղաքապետ Ալեքսանդր Մամայի աշխատասենյակի դռան վրա, որպեսզի իրենց առաջարկները ներկայացնեն քաղաքապետին, հայտնում է «Պոլտավշինա»-ն:
Քաղաքաբնակները որոշել են իրենց դժգոհությունը հայտնել Պոլտավայի քաղաքային խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկի կապակցությամբ, հայտնում է Gazeta-ն:
Քաղաքապետը չի համաձայնել անմիջական շփման մեջ մտնել ակտիվիստների հետ եւ դիմել է ոստիկանություն:











