Թուրքիայի քրդաբնակ արեւելքում ստեղծված «Քաղաքացիական պաշտպանության ուժերը» (YPS) Հաքքարիում հակաահաբեկչական ջոկատ են ստեղծել։
Քրդական DIHA-ի փոխանցմամբ՝ Հաքքարիում ստեղծված YPS-ի հակաահաբեկչական ջոկատի կին հրամանատար Խվինրեշ Գելհաթը հայտարարել է, թե Դիարբեքիրի Սուրում ու Ջիզրեում սպանված քրդերի համար Էրդողանն ու նրա կուսակցությունը պատասխան են տալու։ Նա շեշտել է, թե մինչեւ վերջին արյան կաթիլը պայքարելու են քրդերի իրավունքների պաշտպանության համար։











