Կիեւի Մայդանում «Հեղափոխական աջ ուժերի» (ՀԱՈՒ) ակտիվիստները սկսել են վեչե, որտեղ հայտարարել են իրենց պլանների մասին։

Ինչպես հաղուդում է «Սեգոդնյայի» թղթակիցը, «Հեղափոխական աջ ուժերի» մոտ 20 ներկայացուցիչներ կանգնած են Անկախության հուշարձանի մոտ։ Ակտիվիստները հայտարարել են «քաղաքացիական կառավարության» ստեղծման մասին եւ հրավիրել են բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց առաջարկները թեկնածուների մասով։ Բացի այդ, ՀԱՈՒ-ն կրկնել է իր պահանջները, որոնք հրապարակվել էին երեկ։ Հիմնական պահանջը կառավարության եւ նախագահի հրաժարականն է, ինչպես նաեւ կամավորականների անհապաղ ազատ արձակումը, որոնք գտնվում են բանտում։

Հուշարձանի մոտ երեք արկղ է այրվում։ Ընդհանուր առմամբ Մայդանում հավաքվել է 500 մարդ։

Հիշեցնենք, որ երեկ ՀԱՈՒ-ի ներկայացուցիչները ելույթ են ունեցել նաեւ Մայդանում եւ կոչ արել վրաններ բերել ու գիշերը մնալ հրապարակում։