Նամիբիայում սաֆարի այգում զբոսաշրջիկները ստիպված են եղել բավականին մոտիկից ծանոթանալ ռնգեղջյուրի հետ: Ճանապարհորդները երկու ջիփով ուղեւորվել են Էտոշայի ազգային պարկ:
Մեքենաներից մեկից մի ուղեւոր նկարահանում էր տեղի ունեցող ամեն ինչը: Հսկայական ռնգեղջյուրին ինչ-որ պատճառով դուր չեկավ ջիփերից մեկը: Մի քանի տասնյակ մետրից թափ հավաքելով` նա հարձակվեց մեքենայի վրա: Մի գրոհով չբավարարվելով` նա մի քանի քայլ հետ գնաց ու երկրորդ անգամ հարձակվեց մեքենայի վրա:
Այդ պահին ջիփի վարորդը որոշել է հետ քաշվել: Ռնգեղջյուրն էլ հետաքրքրվել է երկրորդ մեքենայով, եւ օպերատորը, մյուս ուղեւորների հետ միասին ստիպված է եղել հեռանալ:
«Ռնգեղջյուրի ավտովթար»-ից ոչ ոք չի տուժել, մեքենան եւս լուրջ վնասվածքներ չի ստացել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:











