Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանը զինվորականների կոտորածից ու շրջափակումից փրկելու համար երթով դեպի Սուր շարժվող քուրդ ցուցարարների դեմ ոստիկանները ուժ եւ արցունքաբեր գազ են կիրառել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի կոչի հիման վրա Դիարբեքիրի Սուրի շրջան երթ անող ցուցարարների դեմ են դուրս եկել ոստիկաններն ու ուժ կիրառելով՝ թույլ չեն տվել մտնել Սուրի շրջան։

Ոստիկանության կողմից կիրառված արցունքաբեր գազ կիրառելու հետեւանքով մահացել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամներից Մուհսին Մալթաշը։