Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ապրում է տնակում ՝ Ղարսի խճուղի 136/011 հասցեում:
NEWS.am-ը որոշեց պարզել՝ արդյո՞ք մարզպետն իրականում տնակում է ապրում: Պարզվեց, որ տունը, որտեղ նա ապրում է, ամենեւին էլ տնակ չէ, այլ տնակային թաղամասում քարաշեն երկհարկանի բակով տուն, որտեղ նաեւ շինարարություն է ընթանում: Նման «տնակում» գյումրեցիներից շատերը կերազեին բնակվել, նույնիսկ որոշ սեփական տուն ունեցողներ:
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում նորանշանակ մարզպետը նշել էր, որ բացի այդ «տնակից», որտեղ ինքն ապրում է իր բազմանդամ ընտանիքով, քաղաքի մեկ այլ թաղամասում նաեւ բնակարան ունի, իսկ Լեռնակերտ համայնքի հայրական տունը թողել է եղբորը:











