Ֆիլադելֆիայի քաղաքային King of Prussia Mall առեւտրի կենտրոնից առեւանգված տղային գտել են: Յոթ ամսական նորածնին գողացել էր մի կին եւ տարել էր Չեստերի կոմսությունում գտնվող Տրեդիֆֆրին քաղաք:
Ոստիկանությունն առեւանգիչի ֆոտոռոբոտ է կազմել եւ այդպես հայտնաբերել է նրա հետքը: Երեխային հինգշաբթի երեկոյան հայտնաբերել են նրա տան մոտ: Երեխային գրկած կնոջն ավելի վաղ տեսել էին հարեւանները. Նա նույնիսկ չի փորձել նորածնին թաքցնել օտար աչքերից: Իրավապահների տեղեկությունների համաձայն, երեխայի մոր եւ առեւանգիչ կնոջ միջեւ ոչ մի կապ չկա: Այժմ կինը կալանքի է առնված, նրան մի շարք մեղադրանքներ պիտի ներկայացվեն, հայտնում է Americaru-ն:
Հայտնի է, որ կնոջը հաջողվել է երեխային գողանալ այն բանի համար միայն, որ մայրը նրան խնդրել է պահել լացող երեխային, իսկ ինքը զբաղվել է այլ երեխաներով: Ամերիկուհին օգտվել է նրա շփոթմունքից եւ տարել է երեխային:











