Թայլանդի կենտրոնական Նակհոն Պատհոմ նահանգում գնացքի եւ զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսի բախման հետեւանքով առնվազն 3 զոհ եւ 28 վիրավոր կա: Վթարի պահն արձանագրել են տեսահսկման խցիկները:

Վթարի հետեւանքով ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, իսկ երկու ուղեւորները ստացված վնասվածքներից մահացել են հիվանդանոցում:

REN TV-ի փոխանցմամբ, ավտոբուսում, ընդհանուր առմամբ, 52 տեղացի զբոսաշրջիկ է եղել: