Պատմության եւ միջազգային հարաբերությունների ամերիկացի պրոֆեսոր, վերլուծաբան Հոփ Հարրիսոնին չի զարմացնում ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

CNN-ի եթերում վերլուծելով  իրավիճակը՝ Հարիսոնը երկար ժամանակ Սպիտակ տանը զբաղվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերով,  փաստացի կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն է առաջին հերթին շահագրգռված  ռազմական գործողություններով:

CNN-ի հետ զրույցում նա նշել է՝ Ադրբեջանը միշտ էլ հստակ ասել է, որ ուզում է հետ բերել հողերը:

«Ադրբեջանն այս ընթացքում  ավելացրել է իր սպառազինությունը՝ սպասելով ճիշտ պահին» ,- ասել է փորձագետը:

Մեկնաբանի հարցին, թե ինչու է հիմա այդ պահը եկել, փորձագետը պատասխանել է. «Հնարավոր է՝ Ադրբեջանը մտածում է, որ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամին եւ Վաշինգտոնի միջուկային գագաթնաժողովին եւ որ առաջնորդները զբաղված են այլ խնդիրներով, եւ հիմա ճիշտ պահն է փորձել տարածաշրջանում տիրող իրավիճակը փոխել»:

Մեկնաբանը փորձագետին նաեւ խնդրել է պատմել, թե ինչպես է ստացվել, որ մեկ ժողովուրդ եւ կրոն ունեցող Ղարաբաղը ժամանակին հայտնվել բոլորովին այլ ժողովուրդ եւ կրոն ունեցող Ադրբեջանի տարածքում: Փորձագետը բացատրել է՝ դա արվել է Խորհրդային Միության ռազմավարությունից ելնելով:

«Ստալինը 1920-ականններին նախքան ամբողջ Խորհրդային միության առաջնորդ դառնալը ազգությունների հարցերով պատասխանատուն էր, եւ նպատակադրված հայկական Լեռնային Ղարաբաղը կցեց Ադրբեջանին, որպեսզի երկու ժողովուրդները միշտ անհաշտ լինեն: Դա արվեց Խորհրդային Միությանը հատուկ «բաժանիր եւ տիրիր» ռազմավարության շրջանակում»,- CNN-ի եթերում բացատրել է ամերիկացի փորձագետը: