Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Դիջլեի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասի դեմ մայիսի 1-ի երեկոյան ռումբով բեռնված մեքենայով հարձակում է տեղի ունեցել։

Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ քուրդ զինյալները ռումբով բեռնված մեքենան պայթեցրել են Դիջլեի շրջանի ժանդարմերիայի զորամասի մոտ եւ կրակ բացել զորամասի վրա։

Հարձակման հետեւանքով սպանվել է մեկ թուրքական զինվորական, վիրավորվել՝ 26-ը։