Սան Պաուլուի հեռնախորշերում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով ավելի քան 100 ընտանիք առանց տանիքի է մնացել:
Ըստ NDTV-ի, կրակն արագորեն տարածվել է թաղամասի տներում: Դեպքի վայր տասնյակ հրշեջ հաշվարկներ են ուղարկվել: Կրակը հաջողվել է մարել մի քանի ժամ անց միայն:
Առնվազն 120 տուն է այրվել: Զոհերի, ինչպես նաեւ հրդեհի պատճառների մասին ոչինչ հայտնի չէ:











