Մեծ Բրիտանիայի Թուայքրոս կենդանաբանական այգու օրանգուտանի «աշխատասեր» ձագուկն իր համար ճոճացանց է պատրաստել: Ըստ UPI-ի, այդ կերպ կապիկը ցուցադրել է իր ստեղծագործական ունակությունները: Ճոճացանցի ստեղծման գործընթացը կարելի է տեսնել YouTube-ում:

Gazeta-ի փոխանցմամբ, հոլովակի հերոսը ծածկոցը կապում է իր ազատավանդակի ճյուղերին եւ պառկում: Մյուս օրանգուտանը սկսում է ճոճել նրան: Սակայն քիչ անց կապերից մեկը քանդվում է, եւ կապիկը հատակին է հայտնվում:

Թուայքրոսի օրանգուտաններն առաջին անգամ չէ, որ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվում: Նախկինում նրանցից մեկն ուրվական էր «ձեւանում»՝ զվարճացնելով այգու այցելուներին: