Ռուսաստանի պաշտպանության նախարարության անօդաչուն Սիրիայում բեռնատարների շարասյուն է նկարահանել, որը Թուրքիայից ուղեւորվում է սիրիական Հալեպ եւ Իդլիբ նահանգներում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:
Ըստ RT-ի, տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ կա բեռնատարներում: Որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ դրանցում կարող են զինյալներ կամ զենք լինել:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր վերջին երեք օրերի ընթացքում Հալեպ նահանգի Ազզազ բնակավայրի շրջանում թուրք-սիրիական սահմանից բեռնատար ավտոմեքենաների հոսքի աճի մասին:











