Համացանցում The Voice-ի սպանված մասնակից Քրիստինա Գրիմմիի վերջին համերգից տեսանյութ է հրապարակվել: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Հանդիսատեսն երիտասարդ երգչուհու ելույթը նկարահանել է ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում: Հենց այդ համերգից հետո է աղջկա դեմ հարձակում իրականացվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուրբաթ երեկոյան երկու ատրճանակով զինված անհայտ տղամարդը կրակել է Գրիմմիի ուղղությամբ, երբ վերջինն ինքնագրեր է բաժանել ելույթից հետո: Հարձակումից հետո տղամարդն ինքնասպան է եղել:
22-ամյա երգչուհուն ծանր վիճակում տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:











