Լոս Անջելեսում երկնաքերի 70-րդ հարկում ապակե բլուր են կառուցել: 300 մետր բարձրությամբ ատրակցիոնով վայրէջք կատարելու համարձակություն, թերեւս, ոչ բոլորը կունենան: Այս մասին հաղորդում է NTDTV-ն:

Ատրակցիոնը դիտահրապարակի մաս կկազմի, որը գտնվում է նույն՝ Ամերիկայի բանկի շենքում, եւ այցելուների առջեւ դռները կբացի շաբաթ:

Ապակու հաստությունն ընդամենը 3.2 սմ է, սակայն, շենքի սեփականատերերի խոսքով, այն կարող է դիմանալ փոթորկին եւ նույնիսկ ուժեղ երկրաշարժին:

Դիտահրապարակի եւ ատրակցիոնի տոմսը 19 դոլար կարժենա: Առայժմ Ամերիկայի բանկի շենքն ամենաբարձրն է Լոս Անջելեսում: Սակայն արդեն հաջորդ տարի կավարտվի նոր՝ 73 հարկանի երկնաքերի շինարարությունը: