Թուրքական A haber հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որով ապացուցվել է ամիսներ առաջ դատախազության կողմից արված պնդումները, որ Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը սպանությունից առաջ համագործակցել է Ստամբուլի ու Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության գործակալների հետ։
Հրապարակված տեսանյութում երեւում են ժանդարմերիայի գործակալները Օգյուն Սամասթի հետ նախագծում են Հրանտ Դինքի սպանությունը հենց այն վայրում որտեղ պետք է տեղի ունենար Դինքի սպանությունը։
Նշվում է, որ ոստիկանությունն այս տեսանյութի հետ կապված տարիներ առաջ բազմաթիվ գրություններ է ուղարկել ԶՈՒ գլխավոր շտաբի արդարադատության պատասխանատու Մուհարեմ Քոսեին, սակայն պատասխան չի եղել։ Ներկայում Մուհարեմ Քոսեն ձերբակալված է գյուլենականների հետ միասին հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով։











