Նոր հայտնված տեսանյութը սպանության կազմակերպիչներին բացահայտելու գործում մեծ կարեւություն ունի։ Այս մասին հայտարարել է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն անդրադարձել է նախօրեին հեռուստաընկերություններից մեկով հրապարակված տեսանյութին, որտեղ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցները Օգյուն Սամասթի հետ պլանավորում էին Հրանտ Դինքի սպանությունը։
«Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց հայտնված տեսանյութը մեծ կարեւորություն ունի։ Հիմա պետք է ճշտել, թե այս ամենը ո՞ւր է ձգվում։ Ո՞վ կամ ովքե՞ր են սպանության հրաման տվողները։ Այս պահին մի բան պարզ է, որ սպանության հետեւում կառույց է կանգնած»,-հայտարարել է փաստաբանը։
Նշենք, որ հայտնված տեսանյութում Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը սպանությունից առաջ հենց սպանության վայրում ժանդարմերիայի աշխատակիցների հետ պլանավորում էր սպանությունը։











