Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը Երեւան մտնող ճանապարհներին եւ Երեւանում:

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը Երեւանում իրականացված ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից  ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 76 տրանսպորտային միջոց, որից 61-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 15 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար:

Մարզերում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 45 տրանսպորտային միջոց, որից 41-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 31 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 20 վարորդի՝ ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու եւ այլ խախտումների համար: