Քանի որ տեղի է ունեցել վարչապետի հրաժարական, արդեն, ըստ էության, կառավարության բոլոր անդամները պաշտոնակատար են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Իմ անձնական զգացմունքները կարեւոր չեն: Քանի որ տեղի է ունեցել վարչապետի հրաժարական, արդեն, ըստ էության, կառավարության բոլոր անդամները պաշտոնակատար են եւ կարելի է մեկնաբանել միայն կառավարության նոր կազմը հաստատելուց հետո»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փոխարինելու է Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Ազգային ժողովն է հաստատելու նոր կազմը»:

Նշենք, որ քիչ առաջ կառավարանության նիստում իր հրաժարականի մասին է հայտարարել Հովիկ Աբրահամյանը: