Իշխող «Հանրապետական» կուսակցությունն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրավիրել է գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր:
Նիստերի օրակարգը պաշտոնապես հայտնի չէ: Սպասվում է, սակայն, որ իշխող կուսակցությունը քննարկելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարցը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի մասին հայտարարեց այսօր Կառավարության նիստի ավարտին, թեեւ շատ էր խոսվում, որ հենց խորհրդի նիստի ժամանակ էր այդ մասին հայտարարվելու:
Նիստերի ավարտին սպասվում է ճեպազրույց:











