Եզդի դիմորդին ապօրինի զրկել են անվճար կրթությունից: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոնը»:
Հաղորդագրությունում ասվում է.
«Երեւան քաղաքի Սոս Ավետիսյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտ Զադա Օմարի Սադոեւը անլուծելի խնդրի առջեւ է կանգնել: Շրջանավարտը հայտ է ներկայացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենսաբանության ֆակուլտետ ընդունվելու համար: Նա անհրաժեշտ բոլոր քննությունների ժամանակ բարձր նիշեր է ստացել, բարձր են եղել նաեւ իր ֆակուլտետում ընդունվելու համար անհրաժեշտ առարկաների դպրոցական քննությունների նիշերը: Սակայն ինչ որ անպատասխանատու աշխատակցի պատճառով նա զրկվել է համալսարան անվճար ուսանելու հնարավորությունից:
Դիմորդի պապիկը` Սուրիկ Սադոեւը դիմում է ՀՀ ԿԳ նախարարին, որպեսզի նա կարգավորի այս խնդիրը եւ վերականգնեն իր թոռան խախտված իրավունքները:
Մանրամասները տեսանյութում:











