Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում մորը սպանելու մեջ մեղադրվող 31-ամյա Հովհաննես Չեռնոմորյանը չի հերքում կատարվածը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ ոստիկանության տեսանյութի՝ Հովհաննեսը չի նշել մորը սպանելու դրդապատճառ, միայն ասել է, որ այդ օրը շատ հարբած է եղել: Հարցին՝ ինչու է ոստիկանությունում՝ նա պատասխանել է՝ «Մամայի սպանության»:

Հովհաննեսը Լուսաղբյուրում հովվությամբ էր զբաղվում: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Հովհաննեսը վիճաբանել էր մոր՝ 52-ամյա Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել եւ սպանել նրան: