Ոստիկանություն է ներկայացել Արմավիր քաղաքում մայիսի 24-ին՝ օրը ցերեկով տեղի ունեցած  դանակահարության կասկածյալը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ ոստիկանության տարածած տեսանյութի՝  20-ամյա երիտասարդը, որ հիվանդանոց էր տեղափոխվել կտրած-ծակած վերքերով, սկզբում ասել էր, թե բարձրությունից է ընկել:

Դանակահարության մեջ կասկածվում է Արմավիրի բնակիչ Արգամ Կարապետյանը:

Ընթանում է քննություն: