Հայաստանի ողջ տարածքում օգոստոսի 18-ից 30-ին անցկացվել է «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Միջոցառման ժամանակ հայտնաբերվել եւ ոչնչացվել է վայրի աճած 60 տոննա 821 կգ կանեփի եւ 54.5 գրամ կակաչի կանաչ զանգված:

Տնամերձ հողատարածքներից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 183.7 կգ կշռով կանեփի 755 բույս:

Ապօրինի շրջանառությունից առգրավվել է 725գ. մարիխուանա, 26.6 գ. դեզոմորֆին, սպայս թմրամիջոցին նմանվող զանգված:

Հարուցվել է ընդհանուր առմամբ 28 քրգործ: Նախորդ տարի հարուցվել էր 75 քրգործ:  

Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում