Կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Արմավիրի Արբաթ գյուղի բնակիչ Արմեն Ավետիսյանը։
Սեպտեմբերի 5–ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները բաժին են հրավիրել իրենց սպասարկման տարածքում ապրող 35-ամյա մի կնոջ։ Տեղեկություններ կային, որ քաղաքացուհուն անհայտ անձը կողոպտել է՝ պոկել է ոսկյա շղթան եւ փախել։ Պարզվել է, որ կողոպուտը կատարել է Արմեն Ավետիսյանը։











