Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում սեպտեմբերի 5-ին գողություն է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:

Ըստ ոստիկանության տեսանյութի՝ առավոտյան ընտանիքի որդու ընկերը մտել է նրանց տուն, գողացել մահճակալի ներքնակի տակ պահած 5 միլիոն 400 հազար դրամը: Գումարը նա եւ ընտանիքի որդին աշխատել են միասին՝ անասունների առքուվաճառքից:

«Մտա բակ, ման եկա, ոչ մեկին չգտա, բանալին տեսա: Չէի ուզում մտնեի, մտա, ուզում էի դուռը փակեի, դուրս գայի, ոնց էլավ, մտա, դոշակը բարձրացրի, փողը տակն էր, վեկալի ու դուրս եկա»,- ոստիկանությունում պատմել է գողություն կատարելու մեջ կասկածվողը:

Մանրամասները՝ ոստիկանույան տեսանյութում: