Կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվելԵրեւանի 31-ամյա բնակիչ Արտյոմ Չոբանյանը:

Ոստիկասնություն ահազանգած կինը հայտնել է, որ Երեւանի Անդրանիկի փողոցում գտնվող Իտալական զբոսայգում իրեն կողոպտել են: Կնոջն անծանոթ ինչ-որ մեկը պարանոցից պոկել էր ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Պարզվել է, որ կողոպուտը կատարել է Արտյոմ Չոբանյանը, ոստիկանությունում նա խոստովանական ցուցմունք է տվել: