ՀՀ մշակուjթի նախարար Արմեն Ամիրյանն իրեն կարճաժամկետ նախարար չի համարում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին՝ կառավարությունը համարավում է  կարճաժամկետ, Դուք ձեզ կարճաժամեկտ նախարար համարու՞մ եք. «Ինչ ուզում եք ասեք, ես ինձ կարճաժամկետ նախարար չեմ համարում»:

Նախարարը նաեւ նշեց, որ իր գործունեությունը ակտիվորեն հրապարակվում է նախարարության կայքում եւ սոցիալական ցանցերում: Լրագրողի հարցին՝ նախարարության սոցիալական էջերում անընդհատ իր լուսանկարներն են հրապարակվում եւ է այդ էջերը կարելի է անվանել Արմեն Ամիրյանի էջ, ոչ թե մշակույթի նախարարության, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Մեր գործունեությունն է հրապարակվում մեր նախարարության էջում, կարող ենք միասին շրջել եւ Դուք էլ կլինեք մեր էջում»: