«Խորհրդավոր ընթրիքը» ռեստավրացրել են ջրհեղեղից վնասվելուց 50 տարի անց: 16-րդ դարի կտավը, որը պատկանում է իտալացի գեղանկարիչ Ջորջո Վազարիի վրձնին, նորից կներկայանա հանրությանը: 50 տարի առաջ այն վնասվել էր Ֆլորենցիայում տեղի ունեցած ջրհեղեղից:
Նկարը գտնվում էր Սանտա Կրոչեի տաճարում: 1966-ի նոյեմբերին եռօրյա հորդառատ անձրեւնեից հետո Արնո գետը դուրս էր եկել ափերից: Կտավը հայտնվել էր ջրի տակ եւ այնտեղ մնացել 12 ժամ:
Հեղեղից հետո մասնագետները հասկացել էին, որ այն ժամանակվա տեխնոլոգիանորով հնարավոր չէ ռեստավրացնել նկարը:
«Խորհրդավոր ընթրիքը» 40 տարով կոնսերվացրել էին: 2005-ին ռեստավրատորները 150 հազար եվրո օգնություն էին ստացել հովանավորներից եւ ձեռնարկել Վազարիի կտավի վերականգնումը:
Ռեստավրացված կտավը կվերադառնա Սանտա Կրոչեի տաճարի թանգարան, սակայն այս անգամ այն հեղեղներից պաշտպանված կլինի:











