Հայաստանի իշխանությունները աղքատության մասին օրինագիծ են գրել։ Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ–ում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան՝ անդրադառնալով զինվորականների ապահովագրության մասին օրինագծին։

«Եթե խոսում են համազգային տուրքի մասին, ապա այն չի կարող 1000 դրամ լինել։ Հին ժամանակ հայ արքաների պալատական կանայք ազգին վտանգ սպառնալու պահին տալիս էին իրենց թանկարժեք զարդերը՝ հանուն երկրի փրկության։ Իսկ պաշտպանության նախարարի կինը, պարզվում է,  մի քանի տարում միլիոնատեր է դարձել։ Բայց բոլորի նման միայն 1000 դրամ է վճարելու»,– ասել է Փոստանջյանը։