Ոստիկանությունը բացահայտել է հոկտեմբերի 29–ին Ջանֆիդա գյուղում տեղի ունեցած բնակարանային գողությունը։

Նոյեմբերի 3–ին տանտերը հաղորդում էր տվել, որ օրեր առաջ իր տնից 2 մլն դրամի ոսկյա զարդեր էին հափշտակել։ Ըստ տանտիրոջ՝ գողությունը հնարավոր է կատարած լինի իրենց համագյուղացի Հրայր Հարությունյանը։ Նա բերման է ենթարկվել եւ խոստովանել հանցանքը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։