Օտարերկրացիները ՀՀ-ում կարող են բնակվել կացության կարգավիճակի վիզայի ժամկետներով կամ եթե նշված պետության համար սահմանված է առանց վիզայի ռեժիմ՝ տարեկան 180 օր, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից հայտնում են, որ նշված ռեժիմը խախտելու դեպքում՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն օտարերկրացին ենթակա է պատասխանատվության 50-100 հազար դրամի չափով: Սա չի տարածվում երկքաղաքացիների վրա: