Վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ ՀՀԿ-ին անդամագրվելը չի ազդի իր իմիջի վրա:

Այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին` արդյոք մտավախություն չունի, որ իր իմիջի վրա կազդի: Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Ոչ, մտավախություն չունեմ»:

Վարչապետը հիշեցրեց, որ ինքը նախօրեին Կառավարության նիստի ժամանակ յոթ կետով հիմնավորել է` ինչու է անդամակցում իշխող կուսակցությանը: NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը` ժամանակին խոսվում էր, որ ժամանակավոր վարչապետ է, արդյոք հանրապետականացումը երկարաձգել է իր պաշտոնավարման ժամկետները, վարչապետը արձագանքեց.«Իմ ներկայացրած յոթ կետում այդ մասին ոչինչ չկա»:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել նոյեմբերի 24-ին: