Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի համար զարմանալի չէ, որ մեկ գիշերում ՀՀԿ-ին յոթ հազար մարդ անդամագրվեց:

«Բայց ի՞նչ կա զարմանալու, տո դու էլ…»,- ասաց պատգամավորը:

Ի դեպ, Սեյրան Սարոյանը միակն էր, որ ասաց, թե ովքեր են այդ 7000 անձինք:

«Էդի գազավիկներն են, գազ են տալիս, գազ, գազավիկ են մտել սաղ»,- անկեղծացավ գեներալը:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո կուսակցությանը միացած յոթ հազար քաղաքացիները «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն են: